Առողջապահական և աշխատանքի 
տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահական եվ աշխատանքի 
տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Ներածություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) գործառույթները նախկինում իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից:

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 857-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության կանոնադրությամբ վերջինս ստեղծվել և հանդիսացել է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավահաջորդը:

ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի թիվ 444-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը, իսկ համաձայն 11-րդ կետի՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը 2017 թվականի օգոստոսի 21-ից համարվել է լուծարված:


Այսօր։ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշմամբ ընդունվել է ներկայումս գործող Տեսչական մարմնի Կանոնադրությունը, որի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը վերակազմավորվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի։

Որպես համեմատական անհրաժեշտ է նշել, որ ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունում առկա էր 457 հաստիք, իսկ ներկայումս առկա է 280-ը, որից համալրված է միայն 208-ը (առ 15․11․2019թ):

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով առողջապահության, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում անվտանգության և ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման ապահովումն է:

Տեսչական մարմնի խնդիրներն են իրեն վերապահված վերահսկողության ոլորտներում ռիսկերի կառավարումը, ՀՀ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական սպասարկման, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտներում։

Տեսչական մարմնի վերակազմավորումից՝ 2018թ-ի հունիսի 11-ից հետո, մի շարք խնդիրներով պայմանավորված, հնարավորություն չի եղել ապահովել օրենսդրությամբ Տեսչական մարմնին վերապահված լիազորությունների լիարժեք իրականացումը։

Լիազորությունների իրականացման հիմնական խոչընդոտ է հանդիսացել մի շարք ներքին և արտաքին կանոնակարգումների բացակայությունը, մասնավորապես՝ «Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ Ռիսկի մեթոդաբանություն), ոլորտային ստուգաթերթերի, համապատասխանաբար՝ ստուգումների տարեկան ծրագրի բացակայությունը։

Մինչ Տեսչական մարմնի ստեղծումը վերահսկողության ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտներում տարիներ շարունակ ստուգումներ չեն իրականացվել, բավարար չի եղել նաև իրականացված իրազեկման և կանխարգելիչ աշխատանքների մակարդակը։

Այսօրվա դրությամբ Տեսչական մարմնի կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1124-Ն որոշմամբ հաստատվել է: Դրանից ելնելով Տեսչական մարմինն առաջին անգամ հրապարակել է ստուգումների ծրագիրը և հաջորդ 2020թ-ին իրականացնի ռիսկերի վրա հիմնված պլանային ստուգումներ։



⬅ Վերադառնալ



hlib.am  logo  © 2019