Առողջապահական և աշխատանքի 
տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահական եվ աշխատանքի 
տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Նորություններ



Էջ  

13, հունվար 2020

Դպրոցներում ջերմաստիճանի ապահովման խախտումներ են արձանագրվել

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ուղղված բողոքն այն մասին, որ դպրոցում չի ապահովվում ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված ջերմաստիճանը, ԱԱՏՄ-ի կողմից հունվարի 10-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան 24 հասցեում գործող «Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում զննում է իրականացվել։

Մասնակի զննման արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ։

Դպրոցի 8 մասնաշենքերում տեղակայված աշխարհագրության կաբինետում, 3 դասասենյակում և ռեկրեացիաներում (միջանցք) ժամը 15։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հետևյալ պատկերը. N6/1 և N8/3 դասասենյակներում՝ 16°C, N7/2 դասասենյակում՝ 20°C, աշխարհագրության կաբինետում՝ 18, ռեկրեացիաներում՝ 14°C։

Մանրամասն ➜

9, հունվար 2020

2019-ին ԱԳԼՃԿ-ների հանդեպ հարուցվել է 620 վարչական վարույթ՝ հասարակական զուգարանների ոչ պատշաճ վիճակի պատճառով

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր լիազորությունների շրջանակում ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում գործող հասարակական զուգարաններում սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանումը։

Որքանով են պահպանվում այդ նորմերը․ սա պարզելու նպատակով 2019 թվականի ընթացքում ԱԱՏՄ կառուցվածքային ստորաբաժանումների սեփական նախաձեռնությամբ հարուցվել է շուրջ 620 վարչական վարույթ։ Վերջիններիս շրջանակում իրականացվող զննումների արդյունքում ավելի քան 330 ԱԳԼՃԿ-ի նկատմամբ սահմանվել է 255 տուգանք: Տուգանքի՝ օրենքով սահմանված չափը 40-120 հազար դրամ է՝ կախված հայտնաբերված խախտումների հիգիենիկ ռիսկի մակարդակից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում զննված 330 հասարակական զուգարաններից շուրջ 230-ը համապատասխանեցվել է ՀՀ սանիտարական օրենսդրության պահանջներին: 100 ԱԳԼՃԿ-ում տեղակայված հասարակական զուգարանները սանիտարական օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու կարգադրագրեր են տրված։ Դրանց նկատմամբ բացվել են կրկնակի վարչական վարույթներ՝ խնդիրները վերջնականապես լուծելու համար։

Որպես համեմատություն՝ նշենք, որ 2018թ․ ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ԱԳԼՃԿ-ների հանդեպ հարուցվել է ընդամենը 9 վարչական վարույթ, որից 8-ի դեպքում սահմանվել է վարչական տույժ՝ տուգանք: Նման զննումները կրում են շարունակական բնույթ եւ առաջիկայում ներառելու են ավելի լայն շրջանակ։

8, հունվար 2020

Պետական սահմանի անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր

Ամանորի շրջանում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն աշխատել է ուժեղացված ռեժիմով։ Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի եւ Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեցված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները եւ ավտոմատ ջերմաչափում կատարելով։

Մանրամասն ➜

8, հունվար 2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խստորեն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում

Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսի մեկնարկին ընդառաջ` ԱԱՏՄ-ն ուսումնական հաստատություններին խստորեն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերը։

Առնվազն 18-22 աստիճան ցելսիուս ջերմաստիճան պետք է ապահովվի դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում։ Արգելվում է ջեռուցումը վառարաններով։

Մանրամասն ➜

28, դեկտեմբեր 2019

Հարգելի քաղաքացիներ,

Անցած տարին առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար չափազանց կարևոր տարի էր։ Կարևոր էր սկսվող և հաջորդող տարիների աշխատանքներ իրականացնելուն պատշաճ նախապատրաստվելու, վերադասավորվելու, անելիքները պլանավորելու և կազմակերպվելու առումով։ Մեր հանրության համար չափազանց կարևոր ոլորտներում վերահսկողություն իրականացնելու լիազորություն ու պարտականություն ունեցող կառույցը, ցավոք, ժառանգել եմ բարդ ու չլուծված խնդիրների մեծ պաշարով։

Պաշտոնը ստանձնելուցս ընդամենը օրեր հետո, երբ մարզային այցերից, գույքագրումից հետո բացահայտեցի, որ մեր Տեսչական մարմնի հաստատված 280 հաստիքից համալրված է 193-ը, իսկ այդքան աշխատակցից 82-ը չունի համակարգիչներ, սեղաններ, գրասենյակային և այլ նվազագույն աշխատանքային պայմաններ։ Չկար հաստատված գործունեության ծրագիր, չկար ստուգումների տարեկան ծրագիր, կանոնակարգված չէին սահմանային հսկիչ կետերի աշխատանքները, չունեինք բողոքների ընդունման կարգ, վարույթների վարման մատյաններ և այլ տեխնիկական, տրանսպորտային միջոցներ՝ նվազագույն, կենսական աշխատանքային պայմաններ ապահովելու համար։

Մանրամասն ➜

27, դեկտեմբեր 2019

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն Ամանորին սահմանային կետերում կաշխատի ուժեղացված ռեժիմով

Ամանորի շրջանում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կաշխատի ուժեղացված ռեժիմով՝ ունենալով ամենօրյա հերթապահներ։

Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանին՝ հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի եւ Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում, ուժեցված հսկողություն կիրականացվի երկրից մեկնողների եւ ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները եւ ավտոմատ ջերմաչափում կատարելով։

Մանրամասն ➜

26, դեկտեմբեր 2019

Պահպանել աշխատակիցների պարբերաբար բուժզննման պահանջները. ԱԱՏՄ-ն զգուշացնում է բուժհիմնարկներին

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջները` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով տեղեկացնում է՝

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի15-ի N 1089-Ն որոշման համաձայն` այն աշխատողները, ովքեր աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար անցնել բժշկական զննություն։

Մանրամասն ➜

26, դեկտեմբեր 2019

Նոր ծրագրեր կիրականացվեն «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ գործակցությամբ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը եւ «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման եւ բարեգործական միջազգային կազմակերպությունը կհամագործակցեն։ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Անուշ Պողոսյանի եւ «Վորլդ Վիժն Հայաստանի» Վաղ մանկության զարգացման ծրագրի ղեկավար Կարինե Աբելյանի միջեւ նախնական պայմանավորվածության հիման վրա երկու կառույցների ներկայացուցիչները քննարկել են առաջիկա գործակցությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով այն ոլորտներին, որոնց ուղղությամբ ընդհանուր անելիքներ կան։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ եկող տարում համատեղ իրականացնել իրազեկման միջոցառումներ, մասնավորապես, վտանգավոր աշխատանքներում ընդգրկված անձանց անվտանգության ապահովման, դպրոցական եւ նախադպրոցական հաստատություններում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային հարցերի ու սնուցման կազմակերպման, անչափահասների աշխատելու եւ մի շարք այլ ուղղություններով։ ԱԱՏՄ մասնագետների ներգրավմամբ թրեյնինգներ կկազմակերպվեն նաեւ սոցիալական աշխատողների համար, որպեսզի վերջիններս սոցիալապես խոցելի խավի հետ իրենց աշխատանքի ընթացքում կարողանան առավել արդյունավետ գործակցել ԱԱՏՄ-ի հետ։

Առաջիկա համագործակցությունը եւ դրանից ակնկալիքներն առաջիկայում նախատեսվում է ամրագրել փոխըմբռնման երկկողմ հուշագրով։

26, դեկտեմբեր 2019

․․․Հիշեցում․․․ Տեսչական պլանային ստուգումների մասին

Բոլոր 6 տեսչական մարմինները կառավարությանը ենթակա մարմինների կարգավիճակում այս տարի առաջին անգամ, օրենքով սահմանված ժամկետում (դեկտեմբերի 1-ին) հրապարակել են 2020թ․ իրականացվելիք պլանային ստուգումների տարեկան ծրագրերը: Ստուգումներն ուղղված են լինելու առավելապես ամենառիսկային ոլորտներ և տնտեսավարողներ:

Հղումները՝ մեկնաբանության մեջ:

Միաժամանակ հանրությանը և սպառողներին տեղեկացնում ենք, որ օրենքով նախատեսված են պլանից դուրս ստուգումների իրականացման բոլոր հիմքերը, որոնք թույլ են տալիս տեսչական մարմիններին անհրաժեշտության դեպքում շտապ արձագանքել և ստուգումներ իրականացնել։

Մանրամասն ➜

25, դեկտեմբեր 2019

Հատուկ ուշադրություն դարձնել հյուրանոցների սանիտարական և հիգիենիկ պատշաճ վիճակին․ ԱԱՏՄ-ն հորդորում է

Ամանորին ընդառաջ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության օրենսդրության պահանջների ու նորմերի ճիշտ կիրառումը՝ անձնակազմի և այցելուների առողջության պահպանման նպատակով։ Դրանց պահպանումը թույլ կտա կանխել վարակների տարածումը եւ հանգիստը լիարժեք անցկացնել։

Միաժամանակ, իրազեկելու նպատակով քաղաքացիների ուշադրությունն ենք հրավիրում հյուրանոցներում սանիտարական և հիգիենիկ պատշաճ վիճակին առնչվող մի շարք նորմերի վրա։

Մանրամասն ➜

Էջ  



hlib.am  logo  © 2019