Առողջապահական և աշխատանքի 
տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահական եվ աշխատանքի 
տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Նորություններ



Էջ  

25, դեկտեմբեր 2019

Պարզաբանում․ ԱԱՏՄ-ն չի «նեղացրել» տնտեսվարողին, գործել է բացառապես օրենքի սահմաններում

Անդրադառնալով համացանցում «Նաիրա Ադամյան Ադամի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղ գտած գրառմանը, թե ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը «նեղացնում է իր փոքրիկ բիզնեսին», պարզաբանում ենք հետեւյալը․

ԱԱՏՄ ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը հարցի մասին տեղեկացրել է տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին, ապա վերջինիս հանձնարարությամբ կապ է հաստատել ԱՁ-ի ներկայացուցչի հետ՝ նրան հրավիրելով տեսչական մարմնի՝ Երեւանի տարածքային կենտրոն։ Հանդիպման ընթացքում Երեւանի տարածքային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը եւ տեսուչները տնտեսվարողին իրազեկել եւ պարզաբանել են, որ ԱԱՏՄ տեսուչների կողմից զննումների ընթացքում իրեն պատկանող դեղատանը իր կողմից ցուցաբերված վարքագիծը օրենքով դիտարկվում է որպես խոչընդոտում։ Տեղեկացվել է, որ տեսչական մարմնի կողմից ձեռք առնված հետագա միջոցները, այդ թվում եւ՝ տուգանքի սահմանումը, տնտեսվարողի կողմից օրենքի խախտման մասին հրապարակային իրազեկումն օրենքի սահմաններում են։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տնտեսվարողին հրավիրել գործի հետագա քննությանը։

Մանրամասն ➜

24, դեկտեմբեր 2019

Շնորհակալագրեր՝ ԱԱՏՄ աշխատանքը լավագույնս լուսաբանելու համար

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը շնորհակալագրեր է հանձնել անցնող տարում ԱԱՏՄ-ի աշխատանքը համակողմանի, բարեխիղճ և ամենաակտիվը լուսաբանած 3 լրատվամիջոցի։ Վերջիններիս ընտրությունը հիմնավորվել է լրատվահոսքի մոնիթորինգի արդյունքներով, ըստ որոնց՝ անցնող տարվա ընթացքում ԱԱՏՄ-ին առնչվող տեղեկատվություն ամենաշատը հաղորդել են «Իրավաբան.net», ապա՝ Lragir.am լրատվական կայքերը։ Տեսչական մարմնի գործունեությունը 2019 թվականի ընթացքում լուսաբանելիս բարեխիղճ եւ վստահելի մոտեցում ցուցաբերելու համար շնորհակալագրի է արժանացել նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալությունը։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար, հույս է հայտնել, որ եկող տարվա համար ծրագրված ծանր ու պատասխանատու աշխատանքը եւս կլինի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ «Շնորհակալ կլինենք թե արվող աշխատանքի արդյունքները նկատելու, եւ թե քննադատական դիտարկումների համար, քանի որ դրանք որոշ դեպքերում կարող են օգտակար լինել տարբեր խնդիրների լուծմանը հասնելու համար»,-նկատել է Ավագյանը։

Մանրամասն ➜

23, դեկտեմբեր 2019

ՀՀ-ում աշխատանքի անվտանգության ոլորտի նորամուծությունների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ կանցկացվեն

Առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն գործարար հանդիպումներ եւ իրազեկման միջոցառումներ, որոնց շրջանակներում հայ տնտեսվարողները հնարավորություն կունենան ծանոթանալ աշխատանքի անվտանգության ոլորտի նորամուծություններին։ Այս մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում։

Նշված նպատակով մի շարք երկրների արտադրողներ Հայաստանում տնտեսվարողների հետ հանդիպումների ընթացքում կներկայացնեն անհատական պաշտպանության միջոցներ՝ համազգեստի, կոշկեղենի և գլխի պաշտպանական պարագաների նմուշներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել՝ ապահովելու աշխատողների անվտանգությունը։

Մանրամասն ➜

23, դեկտեմբեր 2019

ԱԱՏՄ աշխատակիցներն այցելել են հարավային սահմանապահ զորամաս. Ամանորի նվերներ ԱԱՏՄ-ի կողմից՝ սահմանապահ զորամասի զինվորներին

Ամանորին ընդառաջ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակազմը սեփական նախաձեռնությամբ եւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնությամբ, ի լրումն ՊՆ-ի կողմից տրամադրվող խնամքի միջոցների, հարավային զորամասերից մեկի զինվորներին նվերներ է հանձնել։

Մանրամասն ➜

20, դեկտեմբեր 2019

Կասկածելի դեղեր վաճառող դեղատունը խոչընդոտել է ԱԱՏՄ մասնագետների աշխատանքին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետները, գնալով տեսչական մարմնի թեժ գծով ստացված ահազանգի հետքերով, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան 6/2 հասցեում գործող «Նաիրա Ադամյան Ադամի» անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրած զննման արդյունքում հայտնաբերել են ՀՀ-ում գրանցման և օրինական ներմուծված լինելու տեսանկյունից կասկած հարուցող, չդրոշմապիտակավորված դեղեր:

Տեսչական մարմնի աշխատակցի արձանագրության կազմման ընթացքում տնտեսվարողը ցուցաբերվել է խոչընդոտում՝ վերցվել են վերոնշյալ դեղերը և արագ դուրս տարվել դեղատնից, աշխատակիցների՝ դեղերը վերադարձնելու և իրավիճակը չբարդացնելու հորդորներն անցել են ապարդյուն։ Դրա հետեւանքով կասկած հարուցող վերոնշյալ դեղերը լիարժեք չեն արձանագրվել:

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածի՝ տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Ելնելով վերոգրյալից՝ արձանագրվել է, որ «Նաիրա Ադամյան Ադամի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղի է ունեցել խոչընդոտում, սահմանվել է տուգանք։

20, դեկտեմբեր 2019

Ախտահանման պետական կենտրոնի մարզային մասնաճյուղը գործել է բազմաթիվ խախտումներով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2019թ․ հոկտեմբերի 25-ին հարուցել է վարչական վարույթ «Ախտահանման կենտրոն» ՊՓԲԸ «Սևանի կանխարգելիչ ախտահանում դուստր» ՓԲԸ-ի նկատմամբ։ Վարույթի նպատակն էր պարզել՝ որքանով են պահպանվել ախտահանման, կրծողասպան և միջատների ոչնչացման աշխատանքների իրականացման, աշխատողների առողջության պահպանման, թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի սանիտարական կանոնները և նորմերը։

Վարույթը հարուցվել է՝ Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը և ՀՀ առողջապահության նախարարի գրությունը, ինչպես նաեւ տնտեսվարողներից ստացված բողոքն առ այն, որ պետական այս կազմակերպությունը պատշաճ չի իրականացնում իրենց հետ պայմանագրով ստանձնած ախտահանման գործառույթները։ Ըստ բողոքի՝ այն իր աշխատակիցների միջոցով ախտահանումն իրականացնելու փոխարեն պարզապես տնտեսվարողներին տրամադրել է ախտահանման թունավոր նյութերը՝ սեփական հայեցողությամբ դրանք օգտագործելու։

Մանրամասն ➜

20, դեկտեմբեր 2019

Քննարկվել են բազմապրոֆիլ հիվանդանոցներում ստուգումների ժամանակ կիրառվելիք ստուգաթերթերը

ԱԱՏՄ ներկայացուցիչները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի առաջնակարգ մասնագետների հետ բուժհիմնարկներում առաջիկա ստուգումների ընթացքում կիրառվելիք ստուգաթերթերի հերթական փորձարկում են իրականացրել։ Դիտարկվել են հիվանդանոցներում ստուգումների ժամանակ սանիտարահիգիենիկ վիճակին, բժշկական փաստաթղթերին, լիցենզավորման պայման-պահանջներին, աշխատողների իրավունքներին առնչվող նորմերի ստուգմանը վերաբերող մի քանի տասնյակ կետեր։

Բուժհիմնարկի տնօրինությունը՝ ի դեմս տնօրեն Արման Հովակիմյանի, բարձր է գնահատել տեսչական մարմնի նախաձեռնությունը և հաճախակի քննարկումների ցանկություն հայտնել՝ վստահեցնելով, որ դա կնպաստի բժշկական սպասարկման որակի բարելավմանը։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները լսել և քննարկել են ստուգաթերթերի վերաբերյալ բուժանձնակազմի կարծիքները։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է. 2020 թ.-ից ԱԱՏՄ-ն իր բոլոր ստուգումները բուժհիմնարկներում, ատամնաբուժական, գինեկոլոգիական հաստատություններում, դեղատներում, նախադպրոցական և դպրոցական կրթօջախներում, հանքարդյունաբերության ոլորտում, հանգստյան գոտիներում և գեղեցկության կենտրոններում իրականացնելու է ստուգաթերթերով։

18, դեկտեմբեր 2019

ԱԱՏՄ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում դեղատոմսով բաց թողնվող դեղերին առնչվող օրենքի պահանջները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել դեղատոմսով բաց թողնվող դեղերին առնչվող օրենքի պահանջների կատարումը։

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծին ստացված բողոքը՝ տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ, 8-րդ և 10-րդ մասերի, ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը։ Նպատակն էր՝ պարզել դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև՝ դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թ նոյեմբերի 9-ի N 1402 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1080-Ն որոշման պահանջների պահպանումը։

Տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած զննման արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի դեղատներից մեկում «Սայտոտեկ» դեղամիջոցը դեղատնից բաց է թողնվում առանց դեղատոմսի: Այսպիսով, խախտվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը առ այն, որ արգելվում է դեղատոմսով բաց թողնվող դեղերի վաճառքն առանց դեղատոմսի:

Ընկերության տնօրենին տրվել է կարգադրագիր, համաձայն որի՝ նա պետք է ապահովի վերը նշված օրենքն ու ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջները։ Հիշեցնենք, որ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերը դեղատնից դուրս են տրվում միայն դեղատոմսով։

ՀՀ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դեղատոմսեր գրվում են Հայաստանի Հանրապետությունում դեղատոմսային գրանցված դեղերի համար՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Դեղատանը դեղերի և դեղատոմսերի անհամապատասխանությունները հայտնաբերելուց հետո դեղատան նյութական պատասխանատու անձը այդ մասին 3-օրյա ժամկետում տեղեկացնում է Հ Հ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: Տեսչական մարմինը մեկ անգամ ևս զգուշացնում է , որ խախտումների հայտնաբերման դեպքում նախատեսվում է հարուցել վարչական վարույթ։

18, դեկտեմբեր 2019

Մթերային խանութում դեղորայքի վաճառքը կասեցված է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել` հիմք ընդունելով քաղաքացու դիմում-բողոքը։

Վերջինիս համաձայն՝ Կոտայքի մարզի Արգել գյուղում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը կասկածելի է լիցենզիայի առկայությունը։ Բացի այդ՝ դեղերը վաճառվում են խանութում՝ մթերքի հետ մեկտեղ՝ ոչ պատշաճ պայմաններում։

Դիմումի հետքերով նշված տնտեսվարողի մոտ տեսչական մարմնի աշխատակիցներն իրականացրել են զննում՝ ՀՀ-ում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորմանը և դեղերի մանրածախ իրացմանը ներկայացվող օրենքի պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Զննման արդյունքում պարզվել է, որ դեղերը գտնվում են տվյալ խանութի առանձնացված պահարանում, ինչը ՀՀ կառավարության 2002 թ. հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ հաստատված կարգի խախտում է:

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը՝ Տեսչական մարմնի ղեկավարը 16.12.2019 թ. 01/11348-19 գրությամբ միջնորդություն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում քննության առնելու տվյալ ընկերությանը տրված լիցենզիայի կասեցման հարցը։

16, դեկտեմբեր 2019

Ախտաբանաանատոմիական բաժանմունքներում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2019թ․ ընթացքում սեփական նախաձեռնությամբ հարուցել է 6 վարչական վարույթ՝ իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրելու երկու մարզի՝ Արմավիրի և Գեղարքունիքի մի շարք հիվանդանոցների ախտաբանաանատոմիական բաժանմունքներում տիրող վիճակը։ Ուսումնասիրությունների հիմքում եղել են նաև մամուլի որոշ հրապարակումներ։

Տեսչական ստուգումներն ուղղված են եղել պարզելու՝ որքանով են պահպանված ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. հուլիսի 31-ի N11-Ն և 2008թ․ մարտի 04-ի N03-Ն հրամաններով հաստատված սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը։

Մանրամասն ➜

Էջ  



hlib.am  logo  © 2019