Առողջապահական և աշխատանքի 
տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահական եվ աշխատանքի 
տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Նորություններ



Էջ  

13, դեկտեմբեր 2019

Բացահայտվել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման դեպք

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից փոխանցված տվյալների հիման վրա 2019 թ. սեպտեմբերի 18-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրել են զննում: Արդյունքում հայտնաբերվել է «Ֆլուկոնազոլ-Աստերիա» 150 մգ N 2 տեսակի դեղամիջոցը, ինչը հետազոտման նպատակով ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող փորձագիտական կենտրոններից մեկը՝ փորձաքննության:

Եզրակացության համաձայն՝ հայտնաբերված դեղամիջոցը չի համապատասխանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահանջներին: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է դեղատնային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք դեպքերի: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված նշված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ՝ նմանատիպ դեպքերը հետագայում բացառելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

11, դեկտեմբեր 2019

Margaryan Medical Center Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն.

Մանկաբարձագինեկոլոգիական հաստատություններում ստուգումներում բացթողումները բացառվելու են նոր ստուգաթերթերի միջոցով: Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտում պրոֆեսոր Գեորգի Օկոեւի հետ քննարկվել են առաջիկայում շրջանառության մեջ դրվելիք ԱԱՏՄ ստուգաթերթերը։

Դրանցով նախատեսվում է ստուգումների ընթացքում դիտարկել, մասնավորապես, մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային սպասարկման կարգը, ինչպես նաեւ բուժհիմնարկների տեխնիկական եւ մասնագիտական հագեցվածությունը։ Երբեմն մանկաբարձագինեկոլոգիական հաստատություններում նկատվում են խնդիրներ, եւ սա սպասարկման ամենազգայուն օղակներից է, ուստի դրանց վերացումը հատկապես կարեւորվում է ԱԱՏՄ կողմից։

2020 թվականից նշված հաստատություններում ստուգումները, ինչպես արդեն կանխավ տեղեկացվել է, առաջին անգամ իրականացվելու են հատուկ այս նպատակով մշակվող ստուգաթերթերով։ Դրանցով հանգամանորեն դիտարկվելու են բժշկական օղակին առնչվող ամենատարբեր չափորոշիչներ, մասնավորապես, երբ է սպասարկող անձնակազմն անցել վերապատրաստում, որքանով է բժշկական կենտրոնը տեխնիկապես հագեցած, կանանց եւ հղիների պատշաճ սպասարկումն ապահովելու բոլոր չափորոշիչները պահպանված են, թե ոչ։ Ստուգաթերթերի նախագծերն ամենայն մանրամասնությամբ քննարկվում են տվյալ ոլորտում գործող առաջատար մասնագետների հետ, որպեսզի առաջիկա ստուգումների ընթացքում բացառվեն բացթողումները։

10, դեկտեմբեր 2019

ԱԱՏՄ ղեկավարի առաջարկով կդիտարկվի ՌԴ-ում աշխատողների իրավունքների պաշտպանության միասնական մեխանիզմի ներդրումը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի համաժողովին:

Հանդիպման շրջանակներում ներկայացվել են Դաշինքի անդամ երկրների աշխատանքի տեսչական համակարգերում վերջին փոփոխությունները և աշխատանքի անվտանգության ապահովման բնագավառում ձեռքբերումները:

Համաժողովի ընթացքում իր ելույթում ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը նախ ներկայացրել է օրենսդրական վերջին փոփոխությունները, որոնցով հայաստանյան տեսչական մարմնի լիազորություններն ընդլայնվում են, ապա անդրադարձ է կատարել այն ընդհանուր խնդիրներին, որոնք պահանջում են համակարգված մոտեցում Դաշինքի անդամ երկրների կողմից։

«Որպես առաջարկ՝ ես կցանկանայի խորհուրդ տալ RALI-ի շրջանակներում դիտարկել աշխատողների իրավունքների պաշտպանությանն ուղղված արագ արձագանքման մեխանիզմի ներդրման հարցը»,-ընդգծել է Ավագյանը։ Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանում աշխատող ինչպես ՀՀ, այնպես էլ RALI անդամ երկրների հազարավոր քաղաքացիների աշխատանքային իրավունքները ոտնահարվում են շատ հաճախ, բայց նրանց զգալի մասը չգիտի՝ ում եւ ինչպես դիմել իրենց խնդիրների մասին հայտարարություններով կամ չի հավատում, որ դրանք ուշադրության կառնվեն։

«Այս և նման դեպքերի համար մենք առաջարկում ենք քննարկել բողոքների ընդունման ընդհանուր մեխանիզմի ներդրման հնարավորությունը։ Թեեւ մենք ՌԴ-ում նման լիազորություն չունենք, բայց կարող ենք ընդունել դիմումներ եւ դրանք վերահասցեագրել ՌԴ մեր գործընկերներին»,-մանրամասնել է Ավագյանը։

Ռուսական կողմը համաձայնել է Հակոբ Ավագյանի առաջարկը ներառել RALI-ի 2020թ․ գործողությունների մեջ և միասնական առաջարկ ներկայացնել ԱՊՀ երկրների ղեկավարներին։

ՀՀ ԱԱՏՄ ղեկավարը նաեւ առաջարկել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի հաջորդ` 2021թվականի համաժողովն անցկացնել Հայաստանում։

Համաժողովի շրջանակներում Դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչները մասնակցել են նաև աշխատանքի պաշտպանությանը և անվտանգությանը նվիրված Միջազգային մասնագիտացված 23-րդ ցուցահանդեսին, որի շրջանակներում տեղի է ունեցել կազմակերպություններում վերահսկողության ընթացքում տարբեր ռիսկերի վերաբերյալ պանելային քննարկումներ:

Հակոբ Ավագյանն Աշխատանքի միջազգային կազմակերպության բյուրոյի փոխտնօրեն Ալ-Խալդի Խոլուդի եւ մյուս երկրների իր գործընկերների հետ քննարկել է համատեղ գործակցությանն առնչվող հարցեր։

9, դեկտեմբեր 2019

Քննարկվել են հանքարդյունաբերական ընկերություններում իրականացվելիք ստուգումների ստուգաթերթերը

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում քննարկվել է հանքագործական արդյունաբերությամբ և բացահանքերի շահագործմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ իրականացվող ստուգումների ստուգաթերթի լրամշակված նախագիծը։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության մասնագետները և «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի, «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են ստուգաթերթի վերաբերյալ իրենց դիտողությունները և առաջարկությունները։

26, նոյեմբեր 2019

Կասեցվել է «Ռանիտիդին» դեղերի գրանցումը ՀՀ-ում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով կասեցվել են

- Սերբիայի «Հեմոֆարմ Ա.Դ., 26300, Վրշաց, Բեոգրադսկիի պուտ բբ` բաց թողնման հսկող, Հեմոֆարմ Ա.Դ. Վրշաց, արտադրական մասնաճյուղ Սաբաս, 15000, Սաբաս, փ. Հայդուկ Վելկովա բբ, Սերբիա` դեղաձևն արտադրող, փաթեթավորող, Հեմոֆարմ Ա.Դ., 26300, Վրշաց, Բեոգրադսկիի պուտ բբ (Սերբիա)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության «Ռանիտիդին, ռանիտիդին (ռանիտիդինի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 150մգ; (30/3x10/) բլիստերում»,

- Ուկրաինայի «Դեղագործական Ընկերություն «Զդորովյե» ՍՊԸ, 61013, ք. Խարկով, Շևչենկո փ., 22» դեղագործական ընկերության արտադրության «Ռանիտիդին, ռանիտիդին, դեղահատեր թաղանթապատ, 150մգ; (10/1x10/) և (20/2x10/) բլիստերում» դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

Մանրամասն ➜

18, նոյեմբեր 2019

Խորհրդատվական հանդիպում ՀՀ Շիրակի մարզի տնտեսավարող սուբյեկտների հետ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանխարգելման և իրազեկման միջոցառումների 2019 թվականի տարեկան ծրագրի շրջանակում ՀՀ Շիրակի մարզի, Գյումրի քաղաքում Տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վարչության պետ՝ Վ.Գալոյանը, իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ՝ Ն.Աղաբաբյանը, ընդերքի վերահսկողության վարչության և Շիրակի ՏԲ աշխատակիցները խորհրդատվական հանդիպում ունեցան մարզում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների տնօրենների հետ։

Տեսչական ստուգումներ իրականացնելուց առաջ ներկայացվեցին ՀՀ կառավարության 2003 թվականի «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 1110-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններն ու լրացումները, ստուգաթերթերը, ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները։

Հնարավոր խախտումները կանխարգելելու նպատակով քննարկման ավարտին տրամադրվեցին խորհրդատվական նյութեր և բուկլետներ։

18, նոյեմբեր 2019

Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով

Նոյեմբերի 18-ին համացանցում տարածված Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ՏԲ և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել տեսանյութում նշված վայրում։ Կատարվել է նաև ջրի նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Էջ  



hlib.am  logo  © 2019