Առողջապահական և աշխատանքի 
տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
առողջապահական եվ աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահական եվ աշխատանքի 
տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Քաղաքացիների ընդունելություն

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

Քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է Տեսչական մարմնի ղեկավարի օգնականը: Հերթագրման համար քաղաքացին կարող է անձամբ ներկայանալ Տեսչական մարմնի ղեկավարի ընդունարան և խնդրի վերաբերյալ հանձնել գրավոր դիմում, որի մեջ պարտադիր կարգով նշվում է դիմումատուի փոստային հասցեն և հեռախոսահամարը` նրա հետ հետադարձ կապն ապահովելու նպատակով: Քաղաքացիները կարող են դիմում ուղարկել նաև info@hlib.am կամ dianna.aghazaryan@hlib.am էլեկտրոնային փոստին, պաշտոնական ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 010 65 46 95 հեռախոսահամարին:

Տեսչական մարմնի ղեկավարի մոտ ընդունելության հերթագրվելու համար քաղաքացուն անհրաժեշտ է՝

✓   Խնդրի վերաբերյալ ներկայացնել գրավոր (այդ թվում էլեկտրոնային) դիմում,
✓   Հանդիպմանը ներկայանալ նշանակված օրը և ճիշտ ժամին։

Քաղաքացիների ընդունելության օրը և ժամը

Տեսչական մարմնի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կատարվում է յուրաքանչյուր երկրորդ հինգշաբթի օրը, ժամը 17:00-18:00:



⬅ Վերադառնալ




hlib.am  logo  © 2019